Ավետիք Իսահակյանը
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի
գավառի
Ղազարապատ
գյուղում,
որն
այժմ
կրում
է
բանստեղծի
անունը՝
Իսահակյան։
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական
տարիներից
զբաղվել
է
նաև
գրականությամբ։
1895 թվականին
վերադառնալով
Լայպցիգից՝
ընդգրկվել
է
նորաստեղծ
ՀՅԴ
կուսակցության
Ալեքսանդրապոլի
կոմիտեի
մեջ,
1896 թվականին
ձերբակալվել
է
և
մեկ
տարի
արգելափակվել
Երևանի
բերդում։
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության
և
փիլիսոփայության
պատմություն։
1902 թվականին
վերադարձել
է
հայրենիք,
ապա
հաստատվել
Թիֆլիսում։
1899 - 1906 թվականին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական
պոեզիայի
մեջ։
1908 թվականի
դեկտեմբերին,
ի
թիվս
158 հայ
առաջադեմ
մտավորականների,
Իսահակյանը
ձերբակալվել
է
«դաշնակցության
գործով»
և
կես
տարի
Թիֆլիսի
Մետեխի
բանտում
մնալուց
հետո
ինչպես
և
Հովհաննես
Թումանյանը,
խոշոր
գրավով
ազատվել
է
կալանքից։
Կովկասում
մնալը
այլևս
անհնար
էր,
և
1911 թվականին
Իսահակյանը
տարագրվել
է
արտասահմանում։
Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում
է
Գերմանա-հայկական
ընկերության
ստեղծմանը՝
միաժամանակ
խմբագրելով
ընկերության
«Մեսրոբ»
պարբերական
հանդեսը։
Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ
գրքի»
ստեղծմանը,
որի
մի
զգալի
հատվածը
տեղ
է
գտել
1915-1922թվականի
«Հիշատակարան»
գրառումներով։
Այդ
ժամանակահատվածում
Իսահակյանը
հիմնականում
հանդես
է
եկել
հրապարակախոսական
հոդվածներով,
որոնց
բովանդականությունը
Հայկական
հարցն
էր,
Հայաստանի
վերամիավորման
խնդիրը,
հայկական
պետականության
վերականգնումը։
Եղեռնի
ծանր
պատկերներով
են
հագեցած
նրա
«Ձյունն
է
եկել
ծածկել
հիմա...»,
«Հայաստանին»,
«Ահա
նորեն
գարուն
եկավ»
բանաստեղծությունները։Ստացել
է
ԽՍՀՄ
Պետական
Մրցանակ
(1946), 1946–1957 թվականներին Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված
է
Երևանի
պանթեոնում։
1963 թվականի
հոկտեմբերի
31–ին
Երևանում
բացվել
է
Ավետիք
Իսահակյանի
տուն-թանգարան։
Комментариев нет:
Отправить комментарий