Ոճաբանություն
Ոճ բառը ծագել է հունական
stilos բառից, որը նշանակում է ծղոտ, ցողուն:
Հայերենը ունի ոճի երեք տեսակ.
·
Գործառական
·
Իրադրական
·
Անհատական
Գործառական ոճերը համապատասխանում են մարդկային գործունեության այս կամ այն
ոլորտին: Ունի հինգ ենթաոճ.
o
Առօրյա խոսակցական
o
Վարչական
o
Գիտական
o
Հրապարակախոսական
o
Գեղարվեստական
Առօրյա խոսակցական ենթաոճը գործածվում է առօրյա կյանքում, կենցաղում: Այստեղ
շատ են հուզական եւ խոսակցական բառերը, կրկնությունները, ձայնարկությունները, վերաբերականները:
Վարչական ենթաոճը հանդես է գալիս պաշտոնական,
գրասենյակային, օրենսդրական, դիվանագիտական ոլորտներում: Այս ոճով են գրվում օրենքները,
որոշումները, հայտարարությունները, արձանագրությունները: Ոճին հատուկ են քարացած եւ
գրաբարյան կապակցություններ(ի կատար ածել, բերման ենթարկել, ի գիտություն, ներքոհիշյալ,
վերոհիշյալ, համաձայն որի…)
Գիտական ենթաոճը հանդես է գալիս գիտական
աշխատություններում, զեկուցումներում, դասախոսություններում: Սրան հատուկ են խոսքի
հակիրճությունը, ճշգրիտ ձեւակերպումները, դատողական բնույթի բառերի գործածությունները:
Հրապարակախոսական ենթաոճը մամուլի լեզուն
է: Լինում է գրավոր(թերթ, ամսագիր) եւ բանավո(ռադիո, հեռուստատեսություն): Չունի իրեն
հատուկ բառապաշար:
Գեղարվեստական ենթաոճը հանդես է գալիս
գրականության մեջ՝ չափածո եւ արձակ: Այս ոճի գրվածքներում շատ են հուզական բառերը,
մակդիրները, համեմատությունները, փոխաբերությունները: Կարող է ընդգրկել մյուս բոլոր
ոճերի տարրերը:
Իրադրական ոճ ը պայմանավորված է տվյալ իրադրությամբ, կախված է այն պայմաններից,
թե խոսողը որտեղ է խոսում, ում հետ է խոսում, ինչի մասին է խոսում, ինչ վերաբերմունք
ունի խոսակցի նկատմամբ: Լինում են պաշտոնական, հանդիսավոր, մտերմական-փաղաքշական, ծաղրական,
հեգնական:
Անհատական ոճը հանդես է գալիս լեզվական միջոցների անհատական օգտագործման
մեջ, կախված է անհատների բնավորությունից, հակումներից, խառնվածքից, ճաշակից, կրթությունից,
դաստիարակությունից: