среда, 17 июня 2015 г.

Բնական աղետներ: Հրաբուխ

1.Հրաբուխը, երկրաբանական կառուցվածքների երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթի ժայթքումն է լավաի, մոխրի, խարամի, այլ ապարների բեկորների, շիկացած գազերի ու գոլորշիների տեսքով։
Ըստ արտավիժած նյութերի կուտակումների առանձնանում են կենտրոնական և ճեղքային  հրաբուխներ։ Ըստ կառուցվածքի բնույթի գործունեության հարաբերականության, հաճախականության, տևողության, արտավիժված նյութերի կուտակումների, կազմի, ժայթքման առանձնահատկությունների դասակարգվում են`
  • գործող հրաբուխ,
  • հանգած հրաբուխ, 
  • հնահրաբուխներ,
  • բազմածին հրաբուխ,
  • միածին հրաբուխ,
  • բարդ հրաբուխ,
  • մակաբույծ հրաբուխ։
2.Հրաբուխների ժայթքումը բնության ահեղ երևույթներից է: Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի: Մագման Երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ: Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի: Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով: Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մողիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը: Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ: Այժմ Երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ: 
3. Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրքներ է առաջ բերում. հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին: Ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին է թափվում քամուց քշված մոխիրը: 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլանումը, Ստաբիանը, և բազմաթիվ գյուղեր: 1883 թվականին Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու: Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության: Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հզ. մարդ: Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և, ջուրը, խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար: Կոլումբիայում 1985 թվականի հրաբխի հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հզ. մարդ:
4.Ես չեմ կարծում, որ հրաբուխի դեմ կարելի է պայքարել միակ բանը որ հնարավոր է անել իմ կարծիքով դա կանխատեսելն է և մարդանց արագ էվակուացնելը:

воскресенье, 14 июня 2015 г.

Մասնագիտական կողմնորոշում. 2-րդ կիսամյակ

Տնտեսագիտություն, գիտությունների ամբողջություն, որոնց հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Նրա խնդիրն է բացահայտել պատմական զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտ․ կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագավառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալ․ խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր, կրում դասակարգային և կուսակցական բնույթ։ Տնտեսագիտությունը, և ամենից առաջ քաղաքատնտեսությունը, հասարակական գիտությունների ամբողջ համակարգի հիմքն է։




Առևտրական ճանապարհներ


Տնտեսագիտության համակարգը ստեղծվել է պատմական երկարատև զարգացման պրոցեսում։ Սկզբում տնտեսագիտական երևույթներն ուսումնասիրվել են հին ժամանակների միասնական և չբաժանված գիտության շրջանակներում։ Հասարակության տնտեսակարգի մի շարք կողմերի վերլուծությունը սկսվել է դեռևս արտադրության ստրկատիրական և ավատատիրական եղանակների ժամանակ։ Տնտեսագիտության համակարգի ձևավորումը լայն թափ է ստացել կապիտ․ հասարակարգում։ Բուրժուական դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչները (Ու․ Պետտի, Պ․ Բուագիլբեր, Ֆ․ Քենե, Ա․ Սմիթ, Դ․ Ռիկարդո), հետազոտելով կապիտալիստական հասարակության տնտեսական կառուցվածքը, դրեցին տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գիտական հիմքը։ Սակայն արտադրության կապիտալիստական եղանակի հաստատումը, աշխատանքի ու կապիտալի հակամարտ հակասության խորացումը, առաջավոր դասակարգից բուրժուազիայի փոխարկումը հետադիմականի նպաստեցին բուրժուական քաղաքատնտեսության առաջացմանը։ Մարքսիստական տնտեսագիտական ուսմունքի առաջացմամբ ստեղծվեց տնտ․ գիտելիքների իսկական գիտ․ համակարգ, որն ընդգրկեց նախկին տնտեսագիտական մտքի լավագույն նվաճումները և դրանք ստեղծագործաբար մշակեց պատմության մատերիալիստական ըմբռնման սկըզ- բունքներին համապատասխան։ Կառլ Մարքսի տնտեսագիտ․ ուսմունքի գանձարանում վիթխարի ներդրում կատարեցին Ֆ․ էնգելսը և Վ․ Ի․ Լենինը։ Մեծագույն նվաճում է սոցիալիզմի քաղաքատնտեսության ստեղծումը ԽՍՀՄ-ում, որն աշխատանքի սոցիալիստական կազմակերպումը և տնտեսավորումն ուսումնասիրող տնտեսագիտության համակարգի հիմքն է։ Միաժամանակ ժողովրդական տնտեսության գիտակցական, պլանաչափ զարգացումը պայմանավորեց տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գործնական պահանջը, հասարակության կենսագործունեության բոլոր կողմերի տնտեսագիտական վերլուծությունը։