
Ըստ արտավիժած նյութերի կուտակումների առանձնանում են կենտրոնական և ճեղքային հրաբուխներ։ Ըստ կառուցվածքի բնույթի գործունեության հարաբերականության, հաճախականության, տևողության, արտավիժված նյութերի կուտակումների, կազմի, ժայթքման առանձնահատկությունների դասակարգվում են`
- գործող հրաբուխ,
- հանգած հրաբուխ,
- հնահրաբուխներ,
- բազմածին հրաբուխ,
- միածին հրաբուխ,
- բարդ հրաբուխ,
- մակաբույծ հրաբուխ։
2.Հրաբուխների ժայթքումը բնության ահեղ երևույթներից է: Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի: Մագման Երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ: Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի: Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով: Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մողիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը: Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ: Այժմ Երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ:
.jpg)
4.Ես չեմ կարծում, որ հրաբուխի դեմ կարելի է պայքարել միակ բանը որ հնարավոր է անել իմ կարծիքով դա կանխատեսելն է և մարդանց արագ էվակուացնելը:
Комментариев нет:
Отправить комментарий