воскресенье, 14 июня 2015 г.

Մասնագիտական կողմնորոշում. 2-րդ կիսամյակ

Տնտեսագիտություն, գիտությունների ամբողջություն, որոնց հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Նրա խնդիրն է բացահայտել պատմական զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտ․ կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագավառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալ․ խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր, կրում դասակարգային և կուսակցական բնույթ։ Տնտեսագիտությունը, և ամենից առաջ քաղաքատնտեսությունը, հասարակական գիտությունների ամբողջ համակարգի հիմքն է։




Առևտրական ճանապարհներ


Տնտեսագիտության համակարգը ստեղծվել է պատմական երկարատև զարգացման պրոցեսում։ Սկզբում տնտեսագիտական երևույթներն ուսումնասիրվել են հին ժամանակների միասնական և չբաժանված գիտության շրջանակներում։ Հասարակության տնտեսակարգի մի շարք կողմերի վերլուծությունը սկսվել է դեռևս արտադրության ստրկատիրական և ավատատիրական եղանակների ժամանակ։ Տնտեսագիտության համակարգի ձևավորումը լայն թափ է ստացել կապիտ․ հասարակարգում։ Բուրժուական դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչները (Ու․ Պետտի, Պ․ Բուագիլբեր, Ֆ․ Քենե, Ա․ Սմիթ, Դ․ Ռիկարդո), հետազոտելով կապիտալիստական հասարակության տնտեսական կառուցվածքը, դրեցին տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գիտական հիմքը։ Սակայն արտադրության կապիտալիստական եղանակի հաստատումը, աշխատանքի ու կապիտալի հակամարտ հակասության խորացումը, առաջավոր դասակարգից բուրժուազիայի փոխարկումը հետադիմականի նպաստեցին բուրժուական քաղաքատնտեսության առաջացմանը։ Մարքսիստական տնտեսագիտական ուսմունքի առաջացմամբ ստեղծվեց տնտ․ գիտելիքների իսկական գիտ․ համակարգ, որն ընդգրկեց նախկին տնտեսագիտական մտքի լավագույն նվաճումները և դրանք ստեղծագործաբար մշակեց պատմության մատերիալիստական ըմբռնման սկըզ- բունքներին համապատասխան։ Կառլ Մարքսի տնտեսագիտ․ ուսմունքի գանձարանում վիթխարի ներդրում կատարեցին Ֆ․ էնգելսը և Վ․ Ի․ Լենինը։ Մեծագույն նվաճում է սոցիալիզմի քաղաքատնտեսության ստեղծումը ԽՍՀՄ-ում, որն աշխատանքի սոցիալիստական կազմակերպումը և տնտեսավորումն ուսումնասիրող տնտեսագիտության համակարգի հիմքն է։ Միաժամանակ ժողովրդական տնտեսության գիտակցական, պլանաչափ զարգացումը պայմանավորեց տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գործնական պահանջը, հասարակության կենսագործունեության բոլոր կողմերի տնտեսագիտական վերլուծությունը։

Комментариев нет:

Отправить комментарий