Ամեն պատմություն ունի իր վերջաբանը, և դպրոցական հրաշալի այս տարիները՝ նույնպես:Աչքերս չթարթած անցան տարիները, և արդեն հերթը եկել է ինձ և հասակակից ընկերներիս, որ այս տարի մնաս բարով ասենք դպրոցին:Եվ այս վերջին զանգով մեր կյանքում կբացվի մի նոր էջ՝ ավելի գիտակցված քայլերով, որն էլ կտանի դեպի նպատակների ու իղձերի իրականացում:Շատերի նման ես նույնպես արդեն կողմնորոշվել եմ (շատ վաղ հասակից ), գիտեմ՝ տնտեսագետ եմ դառնալու:Եվ եթե յուրաքանչյուրս պատասխանատվության զգացում ունենանք մեր ընտրած մասնագիտության, երկրի նկատմամբ, անկասկած լավ անհատներ և մասնագետներ կդառնանք:
Կրթահամալիրը օգնեց, որ ճիշտ որոշում կայացնեմ:Շատ կկարոտեմ դասաժամերս,ճամփորդություններիս,դպրոցական առօրյան:
Ցտեսություն եմ ասում, բայց գիտեմ,վստահ եմ՝ հետ եմ գալու,կարոտելու եմ…
Կրթահամալիրը օգնեց, որ ճիշտ որոշում կայացնեմ:Շատ կկարոտեմ դասաժամերս,ճամփորդություններիս,դպրոցական առօրյան:
Ցտեսություն եմ ասում, բայց գիտեմ,վստահ եմ՝ հետ եմ գալու,կարոտելու եմ…
Комментариев нет:
Отправить комментарий