понедельник, 2 февраля 2015 г.

Նածագիծ 3 ցուցչային հավասարումներ և անհավասարումներ

Աստիճանային ֆունկցիա կոչվում է f(x) = xa որտեղ a-ն 0-ից տարբեր թիվ է:
Բնական ցուցիչով ֆունկցիան աստիճանային ֆունկցիան շատ հատկություններով նման է գծային ֆունկցիային, երբ n-ը կենտ է, և քառակուսայինին` երբ n-ը զույգ է:
n-ը կենտ դեպքում, ֆունկցիայի հատկությունները`
1.
Ֆունկցիայի որոշման տիրույթն անբողջ թվային առանցքն է` D(f) = (-∞; ∞)
2.
Ֆունկցիան կենտ է` f(-x) = (-x)n = -xn = -f(x), հետևաբար` ֆունկցիայի գրաֆիկը համաչափ է կոորդինատների սկզբնակետերի նկատմամբ:
3.
Ֆունկցիան ունի մեկ զրո` f(0) = 0
4.
Ֆունկցիան դրական է, երբ x պատկանում է (0; ∞) և բացասական` երբ x պատկանում է (-∞; 0):
5.
Ֆունկցիան աճում է ամբողջ թվային առանցքի վրա:
Ենթադրենք` x1 < x2 և համոզվենք, որ f(x1) < f(x2): Դիտարկենք երեք դեպք`
ա) 0 ≤ x1 ≤ x2, ապա ըստ բնական ցուցիչով աստիճանի հատկության` f(x1) ≤ f(x2):
բ) x1 < 0 ≤ x2, ապա ըստ 4-րդ հատկության` f(x1) < 0 ≤ f(x2):
գ) x1 < x2 ≤ 0, ապա –x1 > -x2 ≥ 0, հետևաբար f(-x1) > f(-x2), որտեղից, ֆունցկիայի կենտությունից հետևում է, որ` -f(x1) > -f(x2), => f(x1) < f(x2):
6. Ֆունկցիայի արժեքների բազմությունը ամբողջ թվային առանցքն է` E(f) = (-∞; ∞):
Ֆունկցիան անսահմանափակ է և չունի մեծագույն ու փոքրագույն արժեքներ
կենտ
զույգ
Օրինակ`

Նախագիծ 2 ցուցչային ֆունկցիա


Ցուցչային ֆունկցիա կոչվում է f(x)=ax ֆունկցիան, որտեղ a-ն 1-ից տարբեր դրական թիվ է:
Ցուցչային ֆունկցիայի հիմնական հատկությունները.
1.
Ֆունկցիայի որոշման տիրույթն է իրական թվերի բազմությունը` D(f)=(- ∞; ∞):
2.
Ֆունկցիան դրական է ամբողջ թվային առանցքի վրա:
3.
Ֆունկցիան մոնոտոն է ամբողջ թվային առանցքի վրա: Ընդ որում, այն աճող է, եթե a>1
և նվազող, եթե a<1:
4.
Ֆունկցիայի արժեքների բազմությունն է դրական կիսաառանցքը՝ E(f)= (0; ∞):
5.
Ֆունկցիան չունի զրոներ, մեծագույն և փոքրագույն արժեքներ:
6.
Ֆունկցիայի գրաֆիկը հատում է օրդինատների առանցքը՝ (0,1) կետում, քանի որ a=1:

Որոշման տիրույթը իրական թվերի բազմությունն է՝ D(f)= (-∞;∞):

2.
Ֆունկցիան դրական է ամբողջ թվային առանցքի վրա:
3.
Ֆունկցիան աճող է:
4.
Արժեքների բազմությունն է դրական կիսաառանցքը՝ E(f)= (0; ∞):
5.
Չունի զրոներ, մեծագույն և փոքրագույն արժեքներ