четверг, 15 января 2015 г.

Էկոլոգիա

Նախաիծ 3

Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:
Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:
Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:
Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:


Տարբեր աղետներ տարբեր ազդեցություններ են թողում բնական միջավայրի վրա: Օրինակ՝ ջրհեղեղը  վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառուցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները:
Բնական աղետներ են՝ երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ, հրաբուխների ժայթքում,տորնադո, սողանքներ, քարաթափում ձնահյուս, փոշեփոթորիկ, մրրիկ, փոթորիկ, պտտահողմ:

Փոթորիկ:
Օդի հորիզոնական շարժումը կոչվում է քամի: Քամու առաջացման պատճառը օդի անհավասարաչափ տաքանալն է:Փոթորիկը քամու տեսակ է: Փոթորիկը տևում է այնքան ժամանակ, մինչև ճնշումները հավասարվեն: Որքան մեծ են ճնշման տարբերությունները, այնքան ուժեղ են քամիները: Փոթորիկն անսովոր ուժի (արագությունը – 15-20մ/վրկ) քամի է: Իր կործանարար ներգործությամբ փոթորիկը չի զիջում այնպիսի տարերային աղտեին, ինչպիսին երկրաշարժն է: Փոթորիկի հետևանքով զոհվում են, ստանում են տարբեր ծանրության վնասվածքներ: Փոթորիկը վնսում է ամուր ու քանդում շինություննեևը, կտրում կապի ու էլեկտահաղորդման լարերը:



Երկրաշարժ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ 18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում:

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
Բնական երկրաշարժեր և Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։
Տեխնածին երկրաշաժը կապված է մարդկային գործունեության հետ: ։ Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։
Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.
Կանխատեսելի երկրաշարժեր և Անկանխատեսելի երկրաշարժեր:
Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները,և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։


Ցունամի:Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Ցունամիները կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր:Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից:Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։

Комментариев нет:

Отправить комментарий