суббота, 31 января 2015 г.

Հայոց պատմություն

Ներածություն
Ընտրել եմ 16 դարի կաթողիկոսներ թեման:
16 դարի կաթողիկոսներից ընտրել եմ`
Գյուտ Ա Արահեզացի
Հովհաննեդ Ա Մանդակեցի Բաբկեն Ա Ոթմսեցի
Սամվել  Ա  Արծկեցի
Մուշե  Ա Այլաբերեի
Սահակ Բ  Ուղկեցի
Քրիստափոր Ա Տիրառջցի
Ղևոնդ Ա Եռաստեցի...:

Այս հետազոտական աշխատանքում ես ներկայացրել եմ նրանց կյանքը և գործունեությունը:

Բաբկեն Ա Ոթմսեցի

(ծնվել է Վանանդ գավառում  516 թ-ին: Նրա օրոք Հայ եկեղեցին սկսում է ձևավորել իր դավանաբանական դիրքորոշումը 451 թ. Քաղկեդոնի  ժողովի նկատմամբ։ Բաբկեն Ա Ոթմսեցուց պահպանվել են միևնույն վերնագրով երկու դավանաբանական թղթեր: Առաջինը գրվել է Դվինի    506 թվականի ժողովի ժամանակ։ Թղթի գրման անմիջական առիթն էր այն, որ Պարսկաստանի քրիստոնյա ուղղափառ ասորիները, որոնք հալածանքների էին ենթարկվում նեստորականներից, պաշտպանություն էին հայցել Հայ եկեղեցուց, միաժամանակ խնդրել, որ կաթողիկոսը գրավոր ներկայացնի, թե որն է ճշմարիտ հավատը, քանի որ նեստորականները պարծենում էին, թե իբր հայերը ևս իրենց հավատքն ունեն։ Բաբկեն Ա Ոթմսեցին, ի պատասխան այդ խնդրանքի, Հայ եկեղեցու և ժողովի անունից գրված թղթում նշում է, որ Հայ եկեղեցին չի ընդունում նեստորականությունը և չի հաղորդակցվում նեստորականների հետ։

508/509 թվականին գրված երկրորդ թղթում նշվում է, որ Պարսկաստանի ուղղափառ քրիստոնյաները, Սիմեոն Բեթ-Արշամացու գլխավորությամբ, երկրորդ անգամ են եկել Հայաստան և Հայոց կաթողիկոսին տեղեկացրել, որ նեստորականները չեն հավատացել առաջին թղթին և չեն ընդունել ուղղափառ ասորիների ու հայերի դավանությունը ճշմարիտ հավատքի մասին։ Բաբկեն Ա Ոթմսեցին Տարոնի Մերշապուհ եպիսկոպոսի, Վարդ Մարզպանի և այլ եպիսկոպոսների ու նախարարների անունից կրկին հավաստել է, որ Հայ եկեղեցին 431 թվականի  հետո չի ընդունում որևէ նորամուծություն, նզովում է Նեստորին և Անտիոքի դպրոցի բոլոր ներկայացուցիչներին ու նրանց հետևողներին։ Թղթում Քաղկեդոնի ժողովը անվանվում է «ստություն», իսկ նրա որոշումները՝ նեստորականներին ուժ ու զորություն տվող։ Ի թիվս այլ աղանդավորների, նզովվում է նաև Եվտիքեսը և մերժվում է ծայրահեղ միաբնակ վարդապետությունը՝ եվտիքականությունը։

Սամվել Ա Արծկեցի

 (ծնվել է Բզնունիք գավառում 526թ-ին:Ամենայն հայոց կաթողիկոս եղել է 516 թվականից։ Ըստ Մաղաքիա Օրմանյանի՝ նա հավանաբար սերել է Աղբիանոսյանների տոհմից և թերևս նույնանում է Դվինի Ա եկեղեցական ժողովին (506թ) մասնակցած Բզնունյաց եպիսկոպոս Սամվելին:

Սահակ Բ Ուղկեցի

ծնվել է Հարք գավառում 539թ-ին, Ամենայն հայոց կաթողիկոս 534-ից։ Հաջորդել է Մուշե  Ա Այլաբերեի։ Սահակ Բ Ուղկեցու գործունեության մասին որևէ բան հայտնի չէ։

Գյուտ Ա Արահեզացի Ամենայն հայոց կաթողիկոս եղել 461 թվականից։

Աշակերտել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոց հիմնադրած դպրոցներից մեկում, դասվում է նրանց կրտսեր աշակերտների շարքը։ Նախքան կաթողիկոս ընտրվելը Վանանդ գավառի եպիսկոպոսն էր, նստավայրը՝ Ոթմուս գյուղ։ Եկեղեցական Տոնացույց է մտցրել Ավարայրի նահատակների հիշատակի օրը։


Իրականացրել է եկեղեցական բարենորոգումներ, պայքարել նեստորականության դեմ, նրա խնդրանքով Դավիթ ԱնհաղթՆերգինացի վարդապետն ի պաշտպանություն ուղղափառ վարդապետության գրել է «Բարձր ացուցէք» սկզբնավորությամբ ներբողը։ Հայ նախարարներից մեկի՝ Գադիշո Խորխոռունու կողմից ամբաստանվել է պարսկականարքունիքի առջև որպես բյուզանդամետ գործիչ, 471թվականին Սասանյան Պերոզթագավորը կանչում է նրան Տիզբոն, զրկում հայրապետական իշխանությունից և աքսորում։ Դա դժգոհություն է առաջացնում Հայաստանում, ինչը ստիպում է արքային ազատ արձակել Գյուտ Ա Արահեզացուն և թույլ տալ նրան վերադառնալ հայրենիք։ Հաստատվում է Ոթմուսում՝ արժանանալով համաժողովրդական հարգանքի։ Մահից հետո Գյուտ Ա Արահեզացին դասվում է Հայ եկեղեցու սրբերի շարքը։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Հովհաննես Ա Մանդակունին։

Комментариев нет:

Отправить комментарий