среда, 12 ноября 2014 г.

Project:Advertising

Advertising.Does it help you to do a good purchase



Of course advertisment is very important in our life because it shows us the usefulness of the goods.. but if we believ in every advertisment,we shoud fail because not every ad. is usefull and true.. there are many species of ads-such as are clothing ads.,machine ads.,equipments for home and what not..advertisers want to sell their goods and so they can lye in their ads.. but of course there are some ads that are true and if we follow them we can do a good purchase and will never fail.. And if we do a good purchase we will be happy and succeeded..

Project:Beeing a celebrities

Beeing a celebrities


In my openinon  it is very difficult to be a popular person.You must be an ideal one..But I think that everybody likes to be in the centre of attention.  For example I would like to be a notable singer.I would sing Armenian songs and would save our music.There are many people who want to be popular only for business.But to my mind at first everybody must enjoy their work and they must do it for pleasure.But nowadays popular singers or artists do their work only for money that's why everything is very dull and unimaginative. In this case I want each popular person not to be proud of his or her job and do it only for pleasure if they want to be honoured by society.

Նար-Դոս

  

Հայ նշանավոր գրող Նար-Դոսը (Հովհաննիսյան Միքայել Զաքարի) ծնվել է 1867թ.-ի մարտի 1-ին Թբիլիսիում և մահացել 1933թ.-ի հուլիսի 17-ին նույն քաղաքում: Գրողի հայրը բրդավաճառ է եղել:
Սկզբնական կրթությունը Նար-Դոսն ստացել է Սբ. Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիա, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։

Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906թթ.-ին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904թ.-ին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918թթ.-ին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։

1931թ.-ի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։

Նար-Դոսի ստեղծագործական կյանքն սկսվել է 19-րդ դարի 80-ական թթ.։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888թթ.-ին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886-ից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1886), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսն առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունըՍաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և ի վերջո կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

1891թ.-ից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության մի նոր շրջան, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը։ Այս շրջանի գործերի էությունը մարդու և մարդկայինի հարցն է՝ բարոյական և սոցիալական տեսանկյուններից։ Մարդու մասին իր բարձր ըմբռնումը գրողը հակադրում է սեփականատիրական աշխարհի դաժան օրենքներին։ «Սպանված աղավնի» (1898) վիպակում Նար-Դոսը պատկերել է հայ կնոջ ողբերգությունը։ Սառան (գլխավոր հերոսուհին), սակայն, կործանվում է ոչ թե համակերպվելով, ինչպես հեղինակի մյուս հերոսուհիները, այլ իր մարդկային արժանապատվության բարձր գիտակցությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ։

Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է «Պայքար» (1911) վեպը։ Գրողը շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մանր ու մեծ դրամաները, մարդկային հոգու անտեսանելի ծալքերն ու նրա օրհասական պայքարը։ Նար-Դոսն այս վեպում հակադրվում է մինչ այդ եղած գրական սխեմաներին և առաջադրում միանգամայն տարբեր ու նոր տարբերակներ։ Այստեղ միահյուսված են հոգեբանական ու երգիծական սկզբունքները, առկա է ժամանակակից կյանքի խիստ քննադատություն։


1880-ական թթ. հայ մտավորականության կենցաղն ու հասարակական պատկերը շատ ավելի լայն ու խորն է տրված «Մահը» վեպում (1912)։ Գրողը ժողովրդի գործին կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումները հակադրում է եսամոլությանը և շահամոլությանը։ «Մահը» բազմասյուժե ստեղծագործություն է՝ լի կոնֆլիկտային բարդ իրադարձություններով։ Վեպը ոչ միայն հեղինակի, այլ հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է։

воскресенье, 12 октября 2014 г.

Learning a foreign language


Learning a foreign language


My favourite foregin language is English.tO My mind,now peopLe have  to know  foegin Language to communical  with other peopLe.In our days EngLish is the Language of information.Whenever i  watch a programms  in  EngLish  i  fest  so happy when i am abLe to understand a few sentences.Of counse,i  understand that mastoring  a foregin  Language requires  porsistence and palionre,because  everybody shouLd work verj hard to have a perfort  pronunciation.I think that  it is  really very good to meer  foreginers and understand them.Now i know that my English is not perfeet,but if  i want  to know  it very well i must  reat English books and  watch pregrams in  English.I advise every person to learn English and understand its importance.I  am  sure that I all achieve my good  and one day i know  English perfectly.

понедельник, 29 сентября 2014 г.

Գեղարոտի ջրվեժ



Գեղարոտի ջրվեժ




Սեպտեմբերի քսանին, առավոտյան ծամը 9-ին մենք՝ պատանի արշավականներս, ուղևորվեցինք դեպի Գեղարոտի ջրվեժանապարհը չափազանց քարքարոտ էր, սակայն ամեն ինչ  հիանալի էր: Ավելի մոտիկից ծանոթացա համադասարանցիներիս հետ, ձեռք բերեցի նոր ընկերներ ու ընկերուհիներ: Ճիշտ են ասում, որ մարդու հետ ճանապարհ պիտի գնաս նրա մասին ճիշտ կարծիք կազմելու համար: Ծիծաղելով, լացելով, մրսելով, ընկնելով ու իրար օգնելով հասանք տեղ... բառերը                                                                                               այլևս ավելորդ են:

Ալպիական մանուշակը

Ալպիական մանուշակը












воскресенье, 21 сентября 2014 г.

Ոճաբանություն

Ոճաբանություն
Ոճ բառը ծագել է հունական stilos բառից, որը նշանակում է ծղոտ, ցողուն:
Հայերենը ունի ոճի երեք տեսակ.
·         Գործառական
·         Իրադրական
·         Անհատական
Գործառական ոճերը համապատասխանում են մարդկային գործունեության այս կամ այն ոլորտին: Ունի հինգ ենթաոճ.
o   Առօրյա խոսակցական
o   Վարչական
o   Գիտական
o   Հրապարակախոսական
o   Գեղարվեստական
Առօրյա խոսակցական ենթաոճը գործածվում է առօրյա կյանքում, կենցաղում: Այստեղ շատ են հուզական եւ խոսակցական բառերը, կրկնությունները, ձայնարկությունները, վերաբերականները:
Վարչական ենթաոճը հանդես է գալիս պաշտոնական, գրասենյակային, օրենսդրական, դիվանագիտական ոլորտներում: Այս ոճով են գրվում օրենքները, որոշումները, հայտարարությունները, արձանագրությունները: Ոճին հատուկ են քարացած եւ գրաբարյան կապակցություններ(ի կատար ածել, բերման ենթարկել, ի գիտություն, ներքոհիշյալ, վերոհիշյալ, համաձայն որի…)
Գիտական ենթաոճը հանդես է գալիս գիտական աշխատություններում, զեկուցումներում, դասախոսություններում: Սրան հատուկ են խոսքի հակիրճությունը, ճշգրիտ ձեւակերպումները, դատողական բնույթի բառերի գործածությունները:
Հրապարակախոսական ենթաոճը մամուլի լեզուն է: Լինում է գրավոր(թերթ, ամսագիր) եւ բանավո(ռադիո, հեռուստատեսություն): Չունի իրեն հատուկ բառապաշար:
Գեղարվեստական ենթաոճը հանդես է գալիս գրականության մեջ՝ չափածո եւ արձակ: Այս ոճի գրվածքներում շատ են հուզական բառերը, մակդիրները, համեմատությունները, փոխաբերությունները: Կարող է ընդգրկել մյուս բոլոր ոճերի տարրերը:
Իրադրական ոճ ը պայմանավորված է տվյալ իրադրությամբ, կախված է այն պայմաններից, թե խոսողը որտեղ է խոսում, ում հետ է խոսում, ինչի մասին է խոսում, ինչ վերաբերմունք ունի խոսակցի նկատմամբ: Լինում են պաշտոնական, հանդիսավոր, մտերմական-փաղաքշական, ծաղրական, հեգնական:

Անհատական ոճը հանդես է գալիս լեզվական միջոցների անհատական օգտագործման մեջ, կախված է անհատների բնավորությունից, հակումներից, խառնվածքից, ճաշակից, կրթությունից, դաստիարակությունից: